ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում պայթյուն Է տեղի ունեցել
Մեկ մարդ է տուժել պայթյունից, որը տեղի է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
BFM TV-ի տվյալներով՝ տուժածը բացել է անհայտ ծագման ծրարը, որը պայթանյութ էր պարունակում: Միջադեպի վայրում աշխատում են ոստիկանները:
ԱՄՀ-ի բյուրոն գտնվում է Ենի հրապարակի շրջանում՝ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: