Բաժիններ՝

Բաստիան Շվայնշտայգերն ամռանը կտեղափոխվի «Չիկագո Ֆայր»

Գերմանացին հոգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նստարանից:
Խաղային պրակտիկայի պակասի պատճառով գերմանացին մտադիր է մոտ ժամանակները հեռանալ Անգլիայից: MLS-ի ակումբ «Չիկագո Ֆայրը» պատրաստ է Բաստիանին շաբաթական վճարել 105 հազար եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» չի ուզում անվճար բաց թողնել ֆուտբոլիստին, ում պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018թ.: «Չիկագոն» ստիպված կլինի կիսապաշտպանի համար վճարել 8 մլն եվրո:

Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել է «Բավարիայից» 2015թ., 22 մլն եվրոյով: Transfermarkt-ը Բաստիանին գնահատում է 5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս