Պատասխան՝ Հայկ Դեմոյանի գրախոսությանը
Վերջին օրերին հանրապետության ղեկավարությանը և գիտության ոլորտի պատասխանատուներին ուղղված մի նյութում, որ կրում է «Կոթողային
խայտառակություն» արտասովոր վերնագիրը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը նույն հաստատության գիտական խորհրդի անունից, իբրև թե առաջնորդվելով
«մասնագիտական պարտքով, այլ ոչ թե անձնական նախասիրություններով կամ
միտումներով», քննարկման առարկա է դարձրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի
առաջին և երկրորդ գրքերի՝ իր կարծիքով «գիտականության և պրոֆեսիոնալ ցածր
մակարդակով իրականացված լինելու» հարցը:
Սույն պատասխանով մաս առ մաս անդրադարձել ենք «գրախոսության» մեջ
ներկայացված դիտողություններին, ինչպես նաև դրա ի հայտ գալու
դրդապատճառներին:
«Գրախոսության» պատասխանը կարող եք կարդալ այստեղ.
Հակոբ Մուրադյան