Տանջում է որովայնի փքվածությո՞ւնը. փորձեք այս միջոցը

Եթե ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը, գոյություն ունեն ի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել լուծել այս խնդիրը։ Steotohealth.ru կայքը գրում է, որ այդ գործում կարող է օգնության հասնել վարսակի փաթիլներից պատրաստված թուրմը։ Վարսակի փաթիլներն օգտակար են նյութափոխանակության, աղիների համար, օգնում են սթրեսի դեպքում։ Հղի կանանց ևս խորհուրդ է տրվում պարբերաբար վարսակի փաթիլներ օգտագործել։

Վարսակի փաթիլներից թուրմ պատրաստելու համար հարկավոր է.

  • 3 բաժակ ջուր՝ 600 մլ
  • 2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
  • դարչինի մեկ փայտիկ։

Պատրաստման եղանակը.

Կարդացեք նաև

  • Ջուրը եռացրեք, ավելացրեք վարսակի փաթիլներն ու դարչինը։
  • Կրակին թողեք մոտ 30 րոպե։ Ժամանակ առ ժամանակ խառնեք փայտե գդալով։ Փակեք տարան, թողեք 1 ժամ։
  • Հարկավոր է անցկացնել քամիչով և թափել ջուրը։
  • Երբ թուրմը հասնի սենյակային ջերմաստիճանի, ավելացրեք մեղրը, խառուրդը լցրեք ապակե տարայի մեջ։

Խորհուրդներ.

  • Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր անգամ ուտելուց առաջ 1 բաժակ թուրմ խմել։ Դա կօգնի, որ արագանա նյութափոխանակությունը և մթերքը լավ յուրացվի՝ խուսափելու համար գազերի առաջացումից. դրանք որովայնի փքվածության հիմնական պատճառն են։
  • Թուրմը հարկավոր է խմել շաբաթվա ընթացքում երեք անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս