Բաժիններ՝

Միհրան Պողոսյանը շնորհավորել է կանանց

Ազգային ժողովի ընտրություններում Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Միհրան Պողոսյանը «Քեթրին» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կանանց և մայրերի տոնը.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Անշուշտ, կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է։ Անփոխարինելի է կանանց դերն ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով մեր զավակներին կրթելու գործում`  լինելով և մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի ներդաշնակություն մեր կյանքում:

Մշտապես մեծ է եղել ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:

Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային  լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու գրավականն են:

Հրաշալի այս տոնի առթիվ մաղթում եմ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թևածեն լույսն ու ջերմությունը: Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր և մասնագիտական հաջողություններ։

Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

Հարգանքներով՝ Միհրան Պողոսյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս