Մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը
Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակցում են 17 մարզիկներ Երեւանից, Գյումրիից և Էջմիածնից: Այսօր որոշվեցին բազմամարտի չեմպիոնները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձևից):
Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը (46.7), երկրորդ տեղը զբաղեցրեց Ելենա Հայկազունին (41.9), երրորդը` Աննա Պետրոսյանը (41.1): Եզրափակիչները կկայանան վաղը: