Բաժիններ՝

Chanel-ը տեսանյութ է նկարահանել նորաձևության տան հիմնադրի մասին

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը նոր գլուխ է ներկայացրել մակնիշի կայացմանը նվիրված տեսապատմությունից: Նոր մասը նվիրված է ընկերության հիմնադիրին՝ մոդելագործ Գաբրիել Շանելին: Այդ մասին «Լենտա.ռու»-ին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ։

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:  Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն և ուրիշներ, ինչպես նաև ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս