Բաժիններ՝

Պուտինը Չուրկինին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վիտալի Չուրկինին  Արիության շքանշանով պարգեւատրելու մասին:

Պարգեւը շնորհվել է «անձնվիրության, տոկունության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք դրսեւորվել են Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնում»:

Ավելի վաղ նախագահը ցավակցական հեռագիր է ուղարկել դիվանագետի կնոջը՝ Իրինա Չուրկինային ու նրա երեխաներին՝ Անաստասիա եւ Մաքսիմ Չուրկիններին:
Վիտալի Չուրկինը վախճանվել է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում Էր 2006 թվականի ապրիլի 8-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս