«Պոբեդա» լուկոստերի ավիապարկը մինչև 2019թ. կրկնակի կավելանա
«Պոբեդա» լուկոստերի ավիապարկը («Աերոֆլոտ» խմբի մեջ է մտնում) մինչև 2019թ. կավելանա ավելի քան կրկնակի՝ ներկայիս 12 ինքնաթիռից մինչև 30։
Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտնել է «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը։
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր, որ լուկոստերի ավիապարկը կարող է ավելանալ մինչև 26 ինքնաթիռ միայն 2021թ.։
«Մինչև 2019թ. «Պոբեդայում» կլինի 30 օդանավ։ Մենք հավելյալ գնում ենք, գործառնական լիզինգով վերցնում ենք չորս Boeing 737-800»,- ասել է նա։
Լուկոստերի ավիապարկը ամբողջությամբ բաղկացած է Boeing 373-800 New Generation ինքնաթիռներից։
«Պոբեդան» առաջին ռուսական լուկոստերն է։ Ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում 37 ուղղություններով, այդ թվում՝ 11 միջազգային, այդ թվում՝ Գերմանիա, Կիպրոս, Իտալիա, Ավստրիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։