Գերմանիան 2017թ. կարտաքսի ռեկորդային թվով ներգաղթյալների
Այս տարի Գերմանիայից կարտաքսվեն ռեկորդային թվով ներգաղթյալներ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը։
Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում նա հայտնել է, որ 2016թ. ներկայացված ապաստան ստանալու 700 հազար հարցումներից մոտ 300 հազարը չեն բավարարվել։
2016թ., ըստ պաշտոնյայի, Գերմանիան արտաքսել է մոտ 80 հազար ներգաղթյալի։
Դիտորդները նշում են, որ այդ որոշումը ընդունվել է, որպեսզի ներգրավվեն ընտրողների ձայներ սեպտեմբերին կայանալիք կանցլերի ընտրություններում, քանի որ Մերկելի քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ բնակչության շրջանում մեծ տարածում չի վայելում։