Բաժիններ՝

Հոլանդահայերը Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույցի դուրս կգան ի հիշատակ հայ նահատակների

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27­-ին Հաագայում հանրահավաք­ցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։ Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին Նիդերլանդների հայերի «Աբովյան» մշակութային միությունից, միջոցառման մեկնարկը կտրվի քաղաքի Խաղաղության պալատից, այնուհետև կկայանա բողոքի քայլարշավ դեպի Ադրբեջանի դեսպանատուն, որտեղ և տեղի կունենան բողոքի ցույցը և ամբողջ միջոցառման ամփոփումը։

Ցույցի նպատակն է ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերի զոհերի ոգեկոչումը և բողոքն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս