Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն 20 հազար մեդալ կգնի Սիրիայում կռվող զինվորականների համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավելի քան 20 հազար մեդալների գնման մասին՝ նախատեսված Սիրիայում ռազմական օպերացիայի մասնակիցների համար։ Այդ մասին նշված է պետգնումների պորտալում տեղադրված փաստաթղթերում։

Ռազմական գերատեսչությունը պլանավորում է գնել ընդհանուր առմամբ 45.3 մլն ռուբլու մեդալներ, վկայականներ։

Նշվում է, որ պահանջվում է «Սիրիայում ռազմական գործողության մասնակցի» 20 հազար մեդալ, «Պալմիրայի ազատագրման համար» և «Պալմիրայի ազատագրման համար» 50 մեդալ (11-հազարական ռուբլի պայմանագրի համար)։

Հայտամրցույթի հաղթողը կընտրվի աճուրդում մարտի 13-ին։
Հիշեցնենք, որ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցի» մեդալը ստեղծվել է ՌԴ-ում 2015թ. նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս