Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակի առաջատարն է
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:
Ըմբշամարտի համաշխարհային միության հերթական վարկանիշային աղյուսակի 66 կգ քաշային կարգի երկրորդ տեղում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է:
Կարեն Ասլանյանը 15րդ հորիզոնականում է: 71 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 8րդ տեղում է: Արսեն Ջուլֆալակյանը 13րդ տեղում է, իսկ Կարապետ Չալյանը 14րդ: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 14րդ հորիզոնականում է: