Մեդվեդևը ԵԱՏՄ-ի ամրապնդման աշխատանքը համարել է ՌԴ-ի դիվանագիտության «անվերապահ գերակայությունը»
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Շնորհավորական հեռագրի տեքստը զետեղված է կառավարության կայքում։
«Անվերապահ գերակայությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամրապնդման համակարգված աշխատանքն է: Տնտեսական ինտեգրացման ներուժի բացահայտմանը կնպաստի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ Մեծ եվրասիական գործընկերության կազմավորման նախաձեռնության առաջշարժումը»,- ասված է հեռագրում: