«Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը կբարձրացվի». «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել բարձրացնել ռուսաստանցիների կենսաթոշակային տարիքը։
Ներկայումս քննարկվում է ընդամենը բարձրացման չափորոշիչների հարցը, գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին։
«Կենսաթոշակային տարիքի մասին հարցն արդեն սկզբունքորեն որոշվել է»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Ինչ վերաբերում է բարձրացման չափորոշիչներին, ապա այդ հարցով դեռ որոշում չկա, սակայն կա մի քանի հիմնական տարբերակ, որոնք ներկայումս քննարկվում են կառավարությունում։
Այսպես, նախագծերից մեկը ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում կանանց համար մինչև 63 տարեկանը, տղամարդկանց համար՝ 65 տարեկանը։
Ընդ որում՝ գործընթացը պետք է կրի աստիճանական բնույթ։
Եվս մեկ տարբերակ է տղամարդկանց և կանանց համար կենսաթոշակային տարիքի հավասարեցումը՝ մինչև 63 տարեկան։