WikiLeaks-ը հայտարարել է Լե Պենի և Ֆիյոնի դեմ կոմպրոմատի մասին
WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր արխիվներում կա ավելի քան 1138 փաստաթուղթ, որոնք առնչություն ունեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի հետ։
«Մեր արխիվներից. 1138 փաստաթուղթ կա ֆրանսիացի թեկնածու Մարին Լե Պենի հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կայքի Twitter-յան էջում։
WikiLeaks-ը նաև հայտնել է, որ իր արխիվներում կա 3630 փաստաթուղթ, որոնք կապ ունեն Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Ֆրանսուա Ֆիյոնի հետ։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները պետք է կայանան ապրիլի 23-ին և մայիսի 7-ին՝ երկու փուլով։