Քրդերը Լավրովին կներկայացնեն Սիրիայի Սահմանադրության նոր նախագիծը
Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը նախապատրաստել է Սիրիայի Սահմանադրության իր նախագիծը և մտադիր է փաստաթուղթը ներկայացնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, լրագրողներին այսօր տեղեկացրել է կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսսան։
«Մենք նախապատրաստել ենք Սահմանադրության մեր նախագիծը»,- ասել է Իսսան։
Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է ընդդիմադիրը ներկայացնել իր առաջարկները Լավրովին, Իսսան տվել է դրական պատասխան։