Մհեր Սեդրակյանն ու Գագիկ Բեգլարյանը սպասում են նախագահականի ազդանշանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ օդիոզները «մե մտահոգության, մե խուճապի» մեջ են` Հովիկ Աբրահամյանի հեռացումից հետո: Նրանք հասկանում են, որ փորձ է արվում ՀՀԿ համամասնական ցուցակը մաքրել ու նախընտրական փիառը կառուցել հենց դրա վրա:
Մյուս կողմից օդիոզները չեն հասկանում` այդ դեպքում իրենք կարո՞ղ են ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել ու փորձել միանալ Ծառուկյանի դաշինքին: Անցնող օրերին օդիոզների ամբողջ ուշադրությունն ուղղված էր իշխանություններից նեղված Մհեր Սեդրակյանի եւ նրա որդու «վարքագծի» վրա. արդյոք Թոխմախը նույնպես դիմում կգրի՞: Իր հերթին Մհեր Սեդրակյանն սպասում է նախագահականից որեւէ ազդանշանի, ինչը չի տրվում:
Նույնական վիճակում է նաեւ Գագիկ Բեգլարյանը․ նա նույնպես մտմտում է` ի՞նչ անել: «Սպասում է` ՀՀԿ-ում մնալու դիմաց կտա՞ն իրեն Երեւանի քաղաքապետ, թե՞…, սակայն, դատելով Հովիկ Աբրահամյանի նախադեպից, սպասելիքներ ունենալ պետք չէ»,- ասաց ՀՀԿ ծերակույտի մեր աղբյուրը, որի կարծիքով` համամասնական ցուցակը շուտ չի հրապարակվի, ինտրիգը կձգվի մինչեւ վերջին օրը՝ փետրվարի 16-ը, ինչպես նախորդ անգամներն են արել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: