Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը հայտնել է «Ան-Նուսրայի» դեմ պայքարի քննարկման պայմանը

Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում խոսել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դեմ պայքարի մասին մինչ օտարերկրյա ուժերի դուրսբերումն ու հրադադարի հաստատումը, հայտարարել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդը։

«Երբ ռուսական կողմը խնդրեց քննարկել «Ջաբհաթ ան-Նուսրան», մենք հրաժարվեցինք քննարկել այդ հարցը, քանի դեռ կոնսենսուս չի լինի օտարերկրյա ուժերից՝ իրաքյան, իրանական, աֆղանական, տարբեր քաղաքացիությունների ներկայացուցիչներից Սիրիայի մաքրման հարցի վերաբերյալ»,- հայտարարել է նա լրագրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս