Բաժիններ՝

Պավլովի շրջանում ավտոպատահարի հետեւանքով տուժած հայերից երկուսը թոքի վնասվածք են ստացել

Կրասնոդարի Պավլովի շրջանում ավտոպատահարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ  Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և Գարիկ Կոստանդյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից: Տուժած Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։

Բուժումը հիվանդանոցում շարունակողներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Նրանց մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։

ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին, ժամը 11.55-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշ կի հետ։ Այդ պահի դրությամբ հոսպիտալացված են եղել 9 ՀՀ քաղաքացիներ` Վանուշ Սահակյանը (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյանը (ծնվ.` 1960թ.), Կարեն Հակոբյանը (ծնվ.` 1984թ.), Մհեր Քոթանջյանը (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյանը (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյանը (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյանը (ծնվ.` 1992թ.), Գարիկ Կոստանդյանը (ծնվ.` 1987թ.), Հերմինե Բեկթաշյանը (ծնվ.` 1983թ.)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս