Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:

ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի,  Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս