Բաժիններ՝

Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Հունվարի 21-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Նելլի Ե.-ն, Սիմա Չ.-ն և Սիրանուշ Հ.-ն թունավորումը ստացել են տան լոգարանում փայտի վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս