Բաժիններ՝

«Ուկրաինայի և Վրաստանի տեղը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում չէ». Ֆրանսուա Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Monde թերթին տված հարցազրույցում «անպատասխանատու» է որակել այն քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը:

«Արդյոք մի՞շտ է Արևմուտքը եղել հուսալի։ Երբևէ մոլության մեջ չի՞ գցել Ռուսաստանին Լիբիայի, Կոսովոյի հարցով, ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության հարցով։ Ռուսաստանը քիչ պատասխանատվություն չի կրում, սակայն ոչ միայն նա։ Ես ձեզ կհիշեցնեմ անպատասխանատու ելույթները նրանց, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ին

Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը»,- նշել է Ֆիյոնը։
Նա նաև հավելել է, որ «պարզապես անհրաժեշտ է խոստովանել, որ Ուկրաինան ու Վրաստանը նախատեսված չեն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության համար»։

Ֆիյոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական հարց է Եվրոպայի ապագայի համար և այդ հարաբերություններն անհրաժեշտ է վերականգնել։
«Դա երկիր է, որը չունի ժողովրդավարական ավանդույթներ, ունի միջուկային զենք։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ մենք փորձում ենք համաձայնության գալ Ռուսաստանի հետ, կա՛մ նրան դիմակայում ենք։ Ո՞վ է ցանկանում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս