Կնոջ զոհվելոց երեք տարի հետո հալեպահայ տղամարդը Երևանում հանկարծամահ է եղել
Երեկ երեկոյան Երևանում հանկարծամահ է եղել հալեպահայ Մոսիկ Սուլուրյանը: Նա Երևանում էր հաստատվել Սիրիայի պատերազմից փախուստ տալուց հետո:
2013-ի հուլիսին Հալեպից ընտանիքով հեռանալու ճանապարհին գնդակոծվել էր ավտոբուսը, որի հետևանքով, 5 հայերի շարքում զոհվել էր նաև Մոսիկ Սուլուրյանի կինը՝ 40-ամյա Թամար Սուլուրյանը, իսկ ինքը, երեխաների հետ վիրավորվելով, հաստատվել էր Երևանում: Սիրիացի ընդդիմադիրների կողմից հարձակման ենթարկված ավտոբուսում վիրավորվել էր 17 հայ:
«Արևելքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Մոսիկ Սուլուրյանը ոսկերիչ էր: Նրա երկու երեխաներից մեկն անչափահաս է: