Թրամփը կարդացել է Օբամայի՝ Սպիտակ տանն իր համար թողած նամակը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարդացել է այն նամակը, որն ավանդույթի համաձայն, Սպիտակ տանը թողել է իր նախորդը՝ Բարաք Օբաման: Այս մասին հայտնել է The Hill-ը:
«Ես հենց նոր մտա Օվալաձև աշխատասենյակ եւ տեսա այդ հիանալի նամակը նախագահ Օբամայից,- ասել է Թրամփը:- Նրա կողմից շատ սիրալիր էր այն գրելը, եւ մենք այն հաշվի կառնենք: Մենք նամակը կպահպանենք եւ մամուլին չենք էլ ակնարկի՝ ինչի մասին է այն»,- հավելել է նա: