Բաժիններ՝

Տարտուսի նավահանգստում ռուսական ռազմանավերի ներկայությունը կմեծանա

Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրած փաստաթղթի համաձայն` ռազմական նավերի տեղակայումը Տարտուսի նավահանգստում կընդլայնվի եւ հնարավորություն կունենա միաժամանակ ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ռեակտորներ կրող նավեր: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:

Փաստաթուղթը նաեւ մուտքի հնարավորություն է ընձեռում դեպի Սիրիայի տարածքային ջրեր եւ նավահանգիստներ:

Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 49 տարի: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաջորդ 25 տարիների համար եւս, եթե փաստաթուղթը ստորագրած կողմերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում իր մտադրությունը դադարեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս