Բաժիններ՝

«Դիեգո Կոստան ուզում է մնալ «Չելսիում»». Անտոնիո Կոնտե

Իսպանիայի հավաքականի հարձակվողը պատրաստ է «Հալի» հետ խաղին:
«Կոստան պատրաստ է «Հալի» հետ խաղին: Հինգշաբթի նա մարզվել է ընդհանուր խմբում, և ամեն ինչ շատ լավ անցավ: Նա այլևս չունի մեջքի ցավեր, ուստի պատրաստ է դաշտ դուրս գալուն:

Դիեգոն կարևոր խաղացող է մեզ համար, մենք բոլորս գիտենք դա: Երբ նա լավ մարզավիճակում է, ապա միշտ հոյակապ է: Հաջորդ խաղը նրա 100-րդն է «Չելսիում»: 100 խաղը 1 թիմում պարզապես գերազանց ձեռքբերում է. դա հոյակապ է, և ես հուսով եմ, որ մենք հաղթանակով կտոնենք այդ իրադարձությունը:

Կոստան ուզում է մնալ «Չելսիում», նա երջանիկ է մեզ հետ: Նա չունի ակումբից հեռանալու ցանկություն: Դիեգոն ուզում է մնալ, և մեզ համար դա ամենագլխավորն է: Ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում Կոստայի հետ հարաբերություններում»,- Կոնտեին է մեջբերում «կապույտների» պաշտոնական կայքը:

Կոստան ԱՊԼ ռմբարկուների աղյուսակում առաջին տեղը կիսում է Ալեքսիս Սանչեսի և Զլատան Իբրահիմովիչի հետ (14-ական գնդակ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս