Բաժիններ՝

Ընդամենը մի քանի բաղադրիչ, և կվերադարձնեք իրերի սպիտակ տեսքը

Ցավոք սրտի, մի քանի անգամ լվանալուց հետո սպիտակ իրերը կորցնում են իրենց գույնը։ Marketium.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք կօգնեն իրերին վերադարձնել սպիտակ գույնը։

1.Կեղևներ. հարկավոր է.

  • 5 կիտրոնի, նարնջի, մանդարինի կեղև
  • 2 լիտր ջուր
  • 2 ճաշի գդալ ջրածի պերօքսիդ։

Կեղևը եռացրեք ջրում, սառեցրեք խառնուրդը։ Ավելացրեք ջրածնի պերօքսիդը, սպիտակեղենը դրեք խառնուրդի մեջ և պահեք 2 ժամ։

2. Կիտրոնի հյութ։ Կիտրոնով խառնուրդը կհեռացնի ոչ միայն յուղի և քրտինքի հետքերը, այլև կվերադարձնի իրերի գույնը։ Հարկավոր է.

Կարդացեք նաև

  • 250 մլ կիտրոնի հյութ
  • 2 լիտր ջուր։

Ջուրը եռացրեք, ավելացրեք կիտրոնի հյութը։ Սառեցրեք ջուրը մինչև 30 աստիճան, դրանում դրեք իրերը, որոնք հարկավոր է սպիտակեցնել։ Իրերը թողեք 1.5-2 ժամ։

3. Քացախ։ Հարկավոր է.

  • 250 մլ քացախ
  • 2 լիտր տաք ջուր։

Խառնեք բոլոր բաղադրիչները և իրերն ամբողջ գիշեր թողեք դրա մեջ։ Սովորականի նման լվացեք իրերը։

4. Աղ։ Կիտրոնի և աղի համադրությունը ևս կօգնի ձեզ իրերը սպիտակեցնելու գործում։ Հարկավոր է.

  • 1 ճաշի գդալ աղ
  • մեկ կիտրոնի հյութ։

Աղը խառնք կիտրոնի հյութի հետ։ Ստացված խառուրդը քսեք կեղտոտ հատվածներին։ Թողեք կես ժամ, սովորականի նման լվացեք իրերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս