Iran Air-ի նկատմամբ սահմանված 37-ամյա պատժամիջոցները չեղարկվել են
Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Iran Air-ի կողմից ձեռք բերված առաջին ֆրանսիական Airbus ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, հայտնում է ԱՊԱ գործակալության թեհրանյան բյուրոն։
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ֆարհադ Փարվարեշը դա անվանել է նշանակալի իրադարձություն Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման տեսակետից։
«Այս օրը պատմական կդանա իրանական ավիացիայի համար»,-ասել է նա։
Մյուս՝ 99 ինքնաթիռները Իրանին կփոխանցվեն աստիճանաբար։
Իրանական Iran Air-ն ու Airbus-ը անցած տարվա դեկտեմբերին կնքել էին 100 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր։
Պայմանագրի համաձայն՝ Airbus-ը Իրանին կմատակարարի А320 տեսակի 46, А330 տեսակի 38 և А350 XWB տեսակի 16 ինքնաթիռներ։