Բաժիններ՝

Համացանցը և նոութբուքերն իջեցնում են սովորողների առաջադիմությունը. գիտնականներ

Համացանցին միացած համակարգիչների առկայությունը նկատելիորեն իջեցնում է Ամերիկայի համալսարանների ուսանողների առաջադիմությունը և հանգեցնում այն բանին, որ նույնիսկ ամենախելացի և ուսումնատենչ սովորողները ստուգողականներից «երկու» են ստանում: Այդ մասին ասված է Psychological Science հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այն, որ համացանցը բացասաբար է ազդում դպրոցականների առաջադիմության վրա, մեզ ստիպում է մտածել, թե որքանով է ճիշտ բազմաթիվ այն բուհերի քաղաքականությունը, որոնք սովորողներին թույլ են տալիս և նույնիսկ խրախուսում իրենց հետ պարապմունքներին բերել սեփական նոութբուքերը, թեև դրանք ակներեւորեն հարկավոր չեն ուսման համար: Այժմ ես իմ աշակերտներին խնդրում եմ նստել հետեւի շարքերում, եթե նրանք ցանկանում են համակարգիչ բերել մեր պարապմունքներին, որպեսզի ցանցում նրանց շփումը չշեղի մյուս սովորողներին»,-հայտարարում է Սյուզան Ռավիցան՝ Իստ-Լենսինգ քաղաքում (ԱՄՆ) Միչիգանի նահանգի համալսարանից:

Ռավիցան և նրա գործընկերներն այս եզրակացությանն են եկել՝ հետևելով հոգեբանության ներածական դասընթաց այցելած մի քանի հարյուր ուսանողներից բաղկացած խմբի առաջադիմությանը, որն հոդվածի հեղինակներն իրենք են անցկացրել: Գիտնականներն ուսանողների մի մասին թույլ են տվել պարապմունքների ժամանակ օգտվել համակարգիչներից և ցանցից, իսկ մյուսներն ստիպված են եղել տառապել՝ ժամանակավորապես իրենց զրկելով զվարճանքներից ու շփումից գիտափորձի անցկացման ընթացքում: Փորձերի մյուս մասնակիցները կարողացել են համացանցից օգտվել, բայց միայն կրթական նպատակների համար:

Ավարտելով 15 դասախոսություններից բաղկացած դասընթացը՝ Ռավիցան բլից-թեստ է անցկացրել ուսանողների շրջանումէ գնահատելով նրանց գիտելիքների ընդհանուր մակարդակը: Այդ գիտափորձի արդյունքները միանգամայն կանխատեսելի են ստացվել. ուսանողները, որոնք կարող էին օգտվել համակարգչից, նկատելիորեն ավելի վատ էին իրենց դրսևորել «ստուգողականի» ժամանակ, քան նրանք, ում դա արգելված է եղել:

Հետաքրքիր է, որ կրթական նպատակներով նոութբուքերի օգտագործումը ոչ մի կերպ չի օգնել ուսանողներին. միջին հաշվով նրանց առաջադիմությունը եղել է այնպիսին, ինչպիսին «կոմպյուտերացված» ուսանողների ամբողջ խմբինն էր: Ինչպես կարծում է գիտնականը, ձեռքով դասախոսությունները կոնսպեկտելն, ամենայն հավանականությամբ, ավելի լավ է օգնում մտապահել այն տեղեկատվությունը, որը հաղորդում է դասախոսը, քանի որ ոչ մի բան չի շեղում սովորողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս