Օրգանիզմում մակաբույծների առկայության 10 նշան և 6 միջոց՝ դրանցից ազատվելու համար
Վիճակագրության համաձայն՝ աշխարհի յուրաքանչյուր 3-րդ բնակիչ վարակված է մակաբույծներով։ Մակաբույծների բազմաթիվ տեսակներ կան, և դրանցից շատերը բավական տարածված են։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մակաբույծների առկայության հետևանքով կարող են առողջական տարբեր խնդիրներ առաջանալ, սակայն անձը կարող է նույնիսկ չկռահել խնդրի պատճառները։
Օրգանիզմում մակաբույծների առկայության 10 նշան.
1. Առկա են անբացատրելի փորկապություն, դիարեա, որովայնի փքվածություն։
2. Զգում եք հոգնածություն. դեպրեսիա, հյուծվածություն կամ ապատիա։
3. Առկա են մաշկի գրգռվածություն, ցան, էկզեմա։
4. Քնած ժամանակ կրճտացնում եք ատամները։
5. Օրգանիզմին չի բավականացնում երկաթի քանակը։
6. Դժվարություններ ունեք քնելիս, գիշերն արթնանում եք։
7. Դիարեա եք ունենում ճանապարհորդության ընթացքում։
8. Երբեք հագեցածության զգացում չեք ունենում։
9. Հոգնածություն եք զգում մկաններում և հոդերում։
Ըստ կայքի՝ գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից։
• Օշինդր։ Օշինդրի տերևները և ծաղիկները շատ օգտակար են մակաբույծների դեմ պայքարելու համար։ Օշինդրը հակամիկրոբային հատկություններ ունի, ինչի շնորհիվ օգտագործվում է այլ դեպքերում ևս։ Օգտագործելու համար կարող եք թեյի մեջ 0.5-1 թեյի գդալ օշինդր ավելացնել։ Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում օշինդրի օգտագործումը։
• Ընկույզի կեղև։ Հրաշալի միջոց է արյունն ու աղիները մաքրելու համար։ Օգտակար է նաև սնկային հիվանդությունների դեպքում։ Կեղևի հյութն օգտագործվում է մակաբույծներից ազատվելու նպատակով։ Օգտագործեք այն թուրմի տեսքով։
• Մեխակ։ Մեխակը հակամիկրոբային, հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։ Եթերային յուղն օգտակար է մակաբույծների դեմ պայքարում։ Այն հաջողությամբ վերացնում է մակաբույծների ձվերը։
• Սխտոր։ Սխտորը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Այն արդյունավետ է բակտերիաների, սնկերի, վարակների դեմ պայքարում։ Օգտակար է նաև մակաբույծների դեմ պայքարում։
• Օրեգանոյի յուղ։ Այն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում, այդ թվում՝ մակաբույծների դեմ պայքարում։
• Ուրց։ Խթանում է օրգանիզմի պաշտպանողական հատկությունները։ Կարող է սպանել մակաբույծներին աղեստամոքսային տրակտում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը