Բաժիններ՝

Մհեր Շահգելդյանն անընդունելի է համարում ԱԺ-ում պատգամավորի և լրագրողի միջև միջադեպը

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը  անընդունելի է համարում խորհրդարանում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ ինքն էլ երկար տարիներ աշխատել է ռադիոյում և լրագրողներից շատերի հետ երկար ճանապարհ է անցել: «Ես բացասական եմ վերաբերվում այս ամենին և կարծում եմ ու համոզված եմ, որ նման բան չի կրկնվի: Չպետք է նման միջադեպերը կրկնվեն»,-  ասաց Շահգելդյանը:

Նա ընդգծեց, որ ինքն էլ շատ հաճախ է շփվում լրագրողների հետ, լինում են կարծիքների փոխանակումներ: Նրա խոսքով՝ կարծիքները կարող են երբեմն չհամընկնել, սակայն դա աշխատանքային գործընթաց է: Նա կարևորեց այն հանգամանքը, որ Ռուբիկ Հակոբյանը միջադեպի համար ներողություն է խնդրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս