Երևանյան բնակարանի սանհանգույցում դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1929 թ. ծնված Մ. Գ.-ի դին: