Սիրիական բանակն ապստամբներից Հալեպում նոր շրջաններ է ազատագրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարողացելէ զգալիորեն առաջանալ քաղաքի արևելյան հատվածի խորքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն։
Կիրակի երեկոյան բանակը սկսել է հարձակողական գործողությունները Սակխուր, Հայդարիա և Բիսթան ալ փաշա թաղամասերի ուղղությամբ։

Ավելի վաղ սիրիական բանակը իր վերահսկողությունն էր սահմանել ռազմավարական կարևոր շրջանների՝ Ջաբալ Բադրոյի և Մասակին-Խանինոյի նկատմամբ։
Ապստամները, ի պատասխան, ուժեղացրել են Հալեպի արևմտյան շրջանների ռմբակոծությունները, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո։

Սիրիական բանակի հարձակմանը օգնում են շիա աշխարհազորայինները, որոնց հովանավորում է Իրանը և ռուսական ավիացիան։

Հաղորդվում է, որ թաղամասերի վրա գրոհի հետևանքով սպանվել է 219 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 27 երեխա։

