Երվանդ Զախարյանը կարոտել է իր պաշտոնները

«Կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, տասնյակ տարիներ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանը:

Նա նշեց, որ այժմ հանգստանում է. «Եթե չես աշխատում` հանգստանում ես: Ուրիշ բան կա՞ անելու»: Թե ո՞ւմ հաշվին է հանգստանում, Ե.Զախարյանը պատասխանեց` տղայի բիզնեսների:

Ե.Զախարյանն անպատասխան թողեց «Նաիրիտի» թալանը չբացահայտելու մասին հարցը և շտապեց հեռանալ լրագրողներից:

Տեսանյութեր

Լրահոս