Բաժիններ՝

«Եթե դուք հույս չունեք՝ մենք հույս ունենք». Վաչե Գաբրիելյան

«Ապօրինի հարստացման քրեականացումը հույս ունենք և ներկայացրել ենք այդ տրամաբանությամբ, որպեսզի դառնա արդյունավետ պայքարի մեխանիզմ: Հրապարակային է լինելու գույքը, որի ավելացումը, եթե չունի բացատրություն, ապա սեփականատերը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների, որոնք հստակորեն նշված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ նրա՝ ներկայումս հստակեցվող հակակոռուպցիոն ռազմավարությամբ համապատասխան մարմինները հրապարակված տվյալի վերաբերյալ պարտավոր են լինելու հաշվետվողականության:

Թե ի՞նչ երաշխիք, որ այս փոփոխությունն իրականում կգործի, փոխվարչապետը պատասխանեց. «Մեր խնդիրը նախաձեռնելն է, մենք նախաձեռնելու ենք, ներկայացնենք: Եթե դուք հույս չունեք, մենք հույս ունենք, կներկայացնենք, կերևա»:

Նախագծի հետադարձ ուժի վերաբերյալ Վ. Գաբրիելյանը նշեց, որ դա իրավական հարց է՝ որևէ խստացում չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս