Բաժիններ՝

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները սիրիական հարցով չեն ընդհատվել». Մարիա Զախարովա

Մոսկվան և Վաշինգտոնը երբեք չեն խզել Սիրիայի հարցով շփումները, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եկեք փորձենք լինել օբյեկտիվ։ Չնայած նրան, ինչ մենք լսել ենք Սպիտակ տնից, Պենտագոնից և համապատասխան մյուս ծառայություններից, չնայած այդ ամենին, ամերիկյան կողմի հետ շփումները ոչ մի օր չեն դադարել»,- ասել է դիվանագետը Дождь հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ «դրանք եղել են շփումներ Ժնևում, շփումներ զինվորականների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև, եղել են ամենշաբաթյա խոսակցություններ Լավրովի և Քերիի միջև»։

«Այնպես որ, խոսել այն մասին, որ մենք ընդհատել ենք շփումները կամ չենք պատրաստվում դրանց աջակցել, որ դրանք դադարեցնում ենք, չնայած նրան, որ դա հեռացող վարչակազմ է, մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին և շարունակում ենք նրանց հետ երկխոսությունը»,- ասել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930