«Էսօր ռուսական բանակը մեծ տարածք ա պաշտպանում` Լենինականից մինչև սաղ զաստավներն էլ նստած ա». Մանվել Գրիգորյան

«Բանակի հզորության մասին միշտ էլ պետք ա, ամեն ժամ, ամեն րոպե, ինչքան կարանք՝ հզորացնենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` մեկնաբանելով «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանում նոր ռուսական ռազմաբազաների անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է այդ բազայի ռազմական հզորությունն ավելացնել։

Մեր հարցին, թե արդյոք բավարար չէ՞ ռուսական ռազմաբազայի հզորությունը, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ թվում ա` չէ: Մեր տարածաշրջանը 4 կողմից վտանգ կա մեզ: Դրա համար էլ ինչքան հզոր լինենք, էնքան լավ: Էսօր ռուսական բանակը մեծ տարածք ա պաշտպանում` Լենինականից մինչև սաղ զաստավներն էլ նստած ա: Ինչքան հզոր լինի, էնքան ամուր կլինի, մանավանդ Թուրքիայի սահմանը: Թուրքիայի սահմանն ինչքան հզորացնեն, էնքան մեզ օգուտ ա»:

Տեսանյութեր

Լրահոս