«Բարսելոնա»-ն խնդիրներ ունի Մեսսիի նոր պայմանագրի հետ կապված
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգելու պայմանագիրը Մեսսի հետ, սակայն խնդիրներ կարող են առաջանալ «Արդար խաղի» ֆինանսական մասով: Այս մասին գրում է AS-ը: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ վերջանում է 2018 թվականին, սակայն կատալոնական ակումբը մտադիր է երկարաձգել այն: Խնդիրն այն է, որ նոր պայմանագրի ստորագրման դեպքում բարդություններ կարող են առաջանալ «Արդար խաղի» ֆինանսական մասով, այսինքն` ակումբի ընդհանուր եկամուտի մեջ աշխատավարձերին ուղղված մասը չպետք է գերազանցի 65 տոկոսը: «Բարսելոնա»-ն 2015 թվականին արդեն գերազանցել է 63 տոկոսը:
Լեո Մեսսին 2004 թվականից հանդես է գալիս «Բարսելոնա»-ի առաջին թիմում: