Բաժիններ՝

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կքննարկեն էներգետիկ համագործակցության հարցեր

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան էներգետիկ համագործակցության հարցեր կքննարկեն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի առևտրի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմմա Նիքոլսոնի՝ Բաքու այցի ժամանակ։ Այս մասին Trend-ին հայտնել են Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։

Այցի շրջանակում կողմերը կքննարկեն ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության և British Petroleum BP-ի միջև համագործակցության զարգացման հարցերը, նավթի և գազի ոլորտներում համագործակցության ամրապնդումը, ինչը հանդիսանում է կողմերի միջև միջկառավարական հանձնաժողովի խնդրի մաս։

Այցի ընթացքում նախատեսված է Նիքոլսոնի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկրի մյուս պաշտոնատար անձանց հետ։
Այցը նախատեսված է նոյեմբերի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս