Բաժիններ՝

Արթուր Պետրոսյանը՝ Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատրաստվում է փոփոխությունների ենթարկել հավաքականը: Լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց նորանշանակ մարզիչը:

«Յուրա Մովսիսյանի հետ կապված՝ մենք խոսել ենք պարոն Հայրապետյանի հետ և եկեք ենք ընդհանուր հայտարարի: Իհարկե, ես կցանկանայի հավաքականում տեսնել Յուրային, սակայն իմանալով պարոն Հայրապետյանի բացասական պատասխանը՝ իմ համաձայնությունը տվել եմ: Իսկ ինչ կապված է Ռոբերտ Արզումանյանի հետ, ապա ինքն է ինքնակամ հեռացել հավաքականից: Հավաքականում լինելու են փոփոխություններ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել: Փոփոխություններ կտեսնեք առաջիկա խաղում»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն Սարգիս Հովհաննիսյանը և Ռազմիկ Գրիգորյանը: Երկուսն էլ երկար տարիներ եղել են հավաքականի անդամ: Հովհաննիսյանը հավաքականում գործունեությունը համատեղելու է «Լոկոմոտիվ»-ում մարզչական աշխատանքի հետ:

Պետրոսյանն այլևս չի աշխատելու Ցյուրիխում, ակումբն ընդառաջել է, և Պետրոսյանը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կլինի Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս