Թինաթին Խիդաշելին հեռանում է «Հանրապետական կուսակցությունից»
«Հանրապետական կուսակցությունը» լքում է նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին։
Ինչպես հայտնել է IPN-ին հանրապետական Լևան Բերձենիշվիլին, Խիդաշելին արդեն կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել։ «Թինաթին Խիդաշելին հեռանալու դիմում է գրել»,- հայտարարել է Բերձենիշվիլին։ «Հանրապետական կուսակցությունն» արդեն լքել են Դավիթ Ուսուպաշվիլին, Վախթանգ Խմալաձեն և Ֆրիդոն Սաքվարելիձեն։