Բաժիններ՝

«Իմ և Լիոնել Մեսսիի միջև մեծ հարգանք կա, բայց մենք ընկերներ չենք». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց յուրահատուկ է գնահատում:

Ռոնալդուին հարցրել են այն ֆուտբոլիստի մասին, ումով ինքն ամենից շատ է հիանում:
«Իմ և Լեո Մեսսիի միջև մեծ հարգանք կա, բայց ես չեմ կարող ասել, որ մենք լավ ընկերներ ենք: ԶԼՄ-ներն ուզում են, որպեսզի մեր միջև հակամարտություն լինի, բայց դա այդպես չէ»,- հայտարարել է Ռոնալդուն: Պորտուգալացուց պարզել են նաև, թե որ ֆուտբոլիստի դեմ է իրեն ավելի դժվար եղել խաղալ:

«Շատ տարիների ընթացքում ես փոքրիկ հակամարտություններ եմ ունեցել Էշլի Քոուլի հետ: Երբ նա իր կարիերայի գագաթնակետին էր, շատ արագ էր և ակտիվորեն գնում էր գնդակ խլելու: Նա չէր թողնում նույնիսկ 1 վայրկյան շունչ քաշես: Երբ ես դուրս էի գալիս դաշտ նրա դեմ, ապա հասկանում էի, որ խաղը հեշտ չի լինելու»,- Եվրո-2016-ի չեմպիոնների ավագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

2003-ից մինչև 2009թ. Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և խաղացել է Էշլի Քոուլի դեմ, ով հանդես էր գալիս «Արսենալում», այնուհետև՝ «Չելսիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս