Բաժիններ՝

Ինչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք: Արդյոք այն նույնպես փոքրանում է:

Բժշկական գիտությունների դոկտոր գաստրոէնտերոլոգ Maged Rizk-ը բացատրում է, որ իրականում` ոչ:

Երբ մենք սնունդ ենք ընդունում, ստամոքսի մկանները թուլանում են, թույլ տալով այն մեծանալ ու տեղավորել ավելի մեծ քանակի սնունդ: Այդպիսով ստամոքսը կարող է մեծանալ իր` մինչ սնունդը ընդունելը եղած չափից ուղիղ 5 անգամ ավելի: /հետո նորից ետ գալ իր չափին «առաձգական հատկության» շնորհիվ/:

Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ մեր ստամոքսի պատերի և նրանց շուրջ գտնվող նեյրոնները վերահսկում են այս թուլացման գործընթացը:

Նիհարելուց հետո այս վերահսկողության պատճառով ստամոքսը կորցնում է իր նախնական «առաձգականությունը»:

Ստամոքսի մեծանալ կամ փոքրանալու զգացողությունը կապված է նաև հորմոնների փոփոխության հետ, իսկ ավելի հստակ` քաղցի և հագեցածության գրելին և լեպտին հորմոնների աշխատանից:

Ըստ սրանց աշխատանքի կարելի է ունենալ նման զգացողություն, որ ստամոքսը ասենք փոքրացել է և ավելի քիչ է սննդի պահանջը, որն իրակում ստամոքսի չափսերի հետ կապ չունի:

Աղբյուր` Cleveland Clinic»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս