Բաժիններ՝

Նյու Յորքում քաշքշուկ է տեղի ունեցել կիսամերկ Քլինթոնի արձանի պատճառով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:

27-ամյա նկարիչ Էնթոնի Սքիոլիի կողմից տեղադրված արձանը հոկտեմբերի 18-ի առավոտյան հայտնվել Է մետրոյի Բոուլինգ Գրին կայարանի մերձակայքում: Այն ներկայացնում է Քլինթոնի ծաղրանկարային պատկերը՝ մարմնի անհամամասնական մասերով, իսկ ոտքերի փոխարեն սմբակներ: Արձանին հագցված է երկար բլուզ, որը մեկ կոճակով է կոճկված, իսկ թիկունքից երեւում Է տղամարդու գլուխ եւ ձեռք, որոնք, ենթադրաբար, խորհրդանշում են Ուոլ սթրիթի բանկիրի:

Հրատարակության տվյալներով՝ արձանը կայարանի մոտ կանգնած է մնացել ընդամենը երեք ժամ: Դրան մոտեցել է հարեւանությամբ գտնվող թանգարանի աշխատակցուհին եւ փորձել է այն գետին տապալել: Այդ ընթացքում քաշքշուկ է սկսվել նրա, Սքիոլիի ու եւս մեկ տղամարդոււ միջեւ:

Ավելի ուշ միջադեպի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները եւ Սքիոլիից պահանջել փողոցից հեռացնել արձանը, քանի որ նա անհրաժեշտ թույլտվություն չի ունեցել: Պատահարի հետեւանքով ոչ ոքի չեն բռնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս