Մահացած ուսանողուհին Վարսեր գյուղից էր, ավտոմեքենայի մեջ էր նաև նրա եղբայրը. մանրամասներ. yerkir.am
Ինչպես տեղեկացրել էինք, որ այսօր ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով` Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել դեպի Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը:
Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։