Բաժիններ՝

Ինչպես են զինյալները պայմանավորվում Դոնեցկում սադրանք կազմակերպել Ուկրաինայի զինծառայողների անունից. France 24-ի բացահայտումը

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Դոնեցկից չճանաչված Դոնեցկի հանրապետության զինյալների կյանքի մասին:

Նկարահանումների ժամանակ օտարերկրացի լրագրողներին ուղեկցող զինյալների ներկայացուցիչը սկսում է պայմանավորվել Դոնեցկի զինյալների հետ, որպեսզի բեմադրեն, թե ուկրաինական բանակի կողմից կրակոցներ են հնչում: Ֆրանսիացի լրագրողները ձայնագրել են նրանց խոսակցությունը:

«Դե, այնպես կանենք, իբր ուկրաինական կողմը խախտում է հրադադարը»,- ասում է նրանցից մեկը:

«Այո՛, այո՛, նրանց ուկրաինական համազգեստ կհագցնեմ: Ոչ ոք չի հասկանա»,- քննարկում են Դոնեցկի անջատողականները:

Լրագրողների հարցին, թե նրանց որտեղից այդքան զենք, զինյալները բացատրում են, թե ուկրաինական բանակի հետ ամեն բախումից հետո սպառազինություն են առգրավում:

Ընդ որում՝ տեսանյութում նշվում է, որ զինյալները չեն կարողացել բացատրել, թե ինչպես են տիրանում ուկրաինական կողմի զենքերին պատերազմում, որը գերազանցապես ընթանում է հրետանային մարտերով:

Զինյալներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ զինյալներն արդեն հույս ունեն, քանի որ մենակ չեն: «Մեզ աջակցում են: Մենք բանակի ենք վերածվել: Մենք տեխնիկա ունենք՝ «Ուրալներ», մեքենաներ, թեթև զրահատեխնիկա, զենքը մեզ արդեն նորմալ մատակարարվում է»,- պատմում է նա:

Մեկ այլ զինյալ էլ, չցանկանալով հրապարակել անունն ու երևալ կադրում, պատմում է լրագրողներին, թե զինյալներին ղեկավարում են ռուս զինվորականները:

«Ժողովուրդը բանակ չէ: Բանակն անհրաժեշտ է կառուցել, ստեղծել: Գերագույն հրամանատարությունը, որը լուծում է գործընթացները, ռուսներ են: Այն այնքան է, որքան անհրաժեշտ է, այն հաշշվում է տասնյակներով կամ հարյուրներով: Այն ամենուր է և ոչ մի տեղ: Ստանդարտ պրակտիկա: Բոլորը գիտեն, բոլորը լռում են»,- բացատրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս