Բաժիններ՝

Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ժխտողականության դեմ օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie­-ն, Մայեն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ընդունված օրենքը:

Ռիշար Մայեն 2005թ­ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի: Պատգամավոր լինելու տարիներին նա նաև դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ­ին:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14­ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ են սահմանում մարդկության դեմ գործած բոլոր
հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթե համապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60 պատգամավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս