Բաժիններ՝

Գարեթ Բեյլի հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո

Թոնի Կրոսի և Կրիշտիանու Ռոնալդուի հետքերով:

«Ռեալը» սկսել է երկարաձգել պայմանագրերն առաջատար ֆուտբոլիստների հետ: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, մոտ օրերը կհայտարարվի Գարեթ Բեյլի պայմանագրի երկարաձգման մասին:

Վալիացու գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019թ., և այն կերկարաձգվի մինչև 2022թ.: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո:

Ավելի վաղ «Ռեալը» վերաստորագրել է Թոնի Կրոսի հետպայմանագիրը, և ըստ իսպանական ԶԼՄ-ների տեղեկության, ցանկություն է հայտնել պահել Ռոնալդուին «Սանտյագո Բերնաբեուում» մինչև 2021թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս