Բաժիններ՝

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարումը

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։ Այս մասին նա հայտարարել է ArmHiTec-2016 սպառազինությունների ցուցահանդեսում։

«Բոլոր դիվիզիոնները մատակարարված են»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ քանակությամբ դիվիզիոնի մասին է խոսքը։

Իրանն ու Ռուսաստանը С-300-ների մատակարարման պայմանագիրը կնքել էին 2007 թվականին, սակայն դրանց իրագործումը կասեցվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31